Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են մահացել շոգերից

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են մահացել շոգերից
31.05.2013 | 11:40

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են մահացել ամբողջ երկրում տիրող սաստիկ շոգերից։ Հնդկաստանի հյուսիսում և արևելքում օդի ջերմասինճանը բարձրացել է 45 աստիճանից։ Հիվանդանոցները լեփ-լեցուն են մարդկանցով։ Հարավային նահանգներից մեկի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ավելի քան 500 մարդ է հոսպիտալացվել արևային հարվածից և արևահարությունից առաջացած հետևանքների պատճառով։
Սովորաբար մայիսին Հնդկաստանում ջերմաստիճանը նվազում է մուսոնային անձրևների պատճառով, սակայն այս տարի անձրևային սեզոնն ուշանում է։

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ